ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը հռչակեց ավելի քան 160 հազար ք/կմ տարածքով Հայաստանի քարտեզը

Fee.org

1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը հռչակեց ավելի քան 160 հազար քառակուսի կմ տարածքով Հայաստանի քարտեզը` նույն տարվա օգոստոսի 10-ին ստորագրված Սևրի պայմանագրից ածանցվող իրավարար վճիռը՝ դեպի Սև ծով ելքով:

Օգոստոսի 10-ից երեքուկես ամիս, իսկ նոյեմբերի 22-ից ընդամենը տասը օր անց Հայաստանը պետք է խորհրդայնացվեր՝ ունենալով 30 հազար քառակուսի կիլոմետրից էլ պակաս տարածք: Հայրենատիրության այդ երկու օրերի միջև ընկած ժամանակահատվածում, ափսոս, հազար ափսոս, մենք պետք է կորցնեինք նաիրյան մեր Կարսը, քաղաքամայր Անին, Արարատի ստորոտին փռված Արաքսի բարեբեր աջ ափը: Գյումրին, այն օրերի Ալեքսանդրապոլը, պետք է ընկներ Կարաբեքիրի ու քեմալականների ոտքերի տակ:

Հայաստանից հեռու՝ Փարիզի արվարձանում, օգոստոսի 10-ին հայկական պատվիրակությունը ոսկե գրիչով ստորագրում էր Սևրի դաշնագիրը, մինչդեռ նույն օրը, այս անգամ Թիֆլիսում, հայկական մեկ այլ պատվիրակություն, բոլշևիկյան Ռուսաստանի կառավարության հետ ստորագրում էր մեկ այլ համաձայնագիր, որով ռուսների կողմից գրավված էին համարվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև վիճելի համարվող Արցախը, Զանգեզուրն ու Նախիջևանը:

1920-ի նոյեմբերի 22-ին Վիլսոնը ստորագրում էր ավելի քան 160 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի քարտեզը՝ Իրավարար վճիռը, իսկ նույն օրը Բաքվում Սարգիս Կասյանի նախագահությամբ ձևավորվում էր Ռազմահեղափոխական կոմիտեն` Հայհեղկոմը, որը մեկ շաբաթ անց պետք է վերցներ իշխանությունը Հայաստանում:

Այսպես, սկիզբ էր դրվել Հայաստանի բաժանման ռուս-թուրքական ծրագիրը, որը պիտի ավարտվեր 1921 թվականի մարտի 16-ի ու հոկտեմբերի 13-ի Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով:

Երազանքը, անշուշտ, սահմաններ չունի, սակայն պետք է հասկանանք, որ երազանքներով քաղաքականություն, առավել ևս՝ արտաքին քաղաքականություն չեն կառուցում: Դեռ 1920-ին, երբ ստորագրվում էր Սևրը և հռչակվում Վիլսոնյան Հայաստանը, Հայաստանի շատ և շատ պետական բարձրաստիճան գործիչներ հասկանում էին, որ դրանք անիրականանալի երազանքներ են, անգամ՝ վնասակար... 

 

Աղբյուրը` Aniarc


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: