ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հրանտ Դինքի մասին պատմող գիրքն արժանացել է ֆրանսիական ամենահեղինակավոր մրցանակին

Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկը՝ «Ռընոդո»-ն, շնորհվել է Վալերի Մանտոյին՝ պոլսահայ գրող, հրապարակախոս և լրագրող Հրանտ Դինքի կյանքը պատմող «Ակոսը» («Le Sillon») վեպի համար: Սա հեղինակի երկրորդ գիրքն է, որը լույս է տեսել 2018թ․ օգոստոսին։

33-ամյա գրողը մրցանակը ստացել է նոյեմբերի 7-ին՝ Փարիզում։ Իր ելույթում նա նշել է, որ հիացած է Հրանտի գաղափարախոսությամբ և նրա մասին գիրք գրելու միտքը ծագել է հենց Դինքի կենսագրությունը ընթերցելիս։

«Դինքի քաղաքական դիրքորոշումը շատ հետաքրքիր էր։ Նրա նպատակը ոչ այնքան սեփական իրավացիությունը ապացուցելն էր, որքան մարդկանց առերեսումը, նրանց առաջընթացն ապահովելը», - նշել է Մանտոն, գրում է Ermenihaber-ը։

Հավելենք, որ Վալերի Մանտոն ֆրանսիական «Charile Hebdo» երգիծական ամսագրի նախկին աշխատակից է։ Նրա գրքի՝ գլխավոր մրցանակին արժանանալը անակնկալ է եղել, քանի որ այն եզրափակիչ անցած հինգ գրքերի ցանկում տեղ չէր գտել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: