ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աննա Հակոբյանը պատրաստ է կրել հայ դիզայներների պատրաստած հագուստները

Նոյեմբերի 21-ին և 22-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է «ZGEST», «PETOOR», «Just Black», «Diana Avona» հայկական  ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել նորաձևությանը վերաբերող հարցեր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իր խոսքում Աննա Հակոբյանը շեշտել է, որ պատրաստ  է աջակցել հայ դիզայներներին, հայկական բրենդներին՝ կրել նրանց հագուստները թե´ տեղական,  թե´ միջազգային հանդիպումների ժամանակ: «Իմ նպատակն է, որպեսզի հայ դիզայներները ճանաչելի լինեն նաև արտերկրում, որպեսզի մեր համերկրացիներն էլ ավելի շատ նախապատվություն տան հայկական արտադրանքին»,- ասել է Աննա Հակոբյանը:

«Շատ բարձր ենք գնահատում Ձեր հայտարարությունը, որ պատրաստ եք կրել հայ դիզայներների պատրաստած զգեստները: Դա շատ մեծ աջակցություն է: Եթե ոչ դուք, ապա ով պետք է լինի հայ դիզայներների դեմքը»,- նշել է «ZGEST» ընկերության հիմնադիր Ալլա Պավլովան՝ հավելելով, որ նախաձեռնությունը ողջունել ու բարձր են գնահատում ոլորտի բոլոր գործընկերները:

Հանդիպմանը հայ դիզայներները ներկայացրել են իրենց բրենդների պատմությունը, ստեղծած զգեստների ոճային ու որակական առանձնահատկությունները, նոր գաղափարները:  

Սա նմանատիպ առաջին հանդիպումը չէ հայ դիզայներների հետ: Աննա Հակոբյանը արդեն հանդիպել և համագործակցում է «Nikolyan» Fashion studio, «FAINA», «RUZANE», «Միկա», «Տերյան մշակութային կենտրոն», «Անկա», «Teress» ընկերությունների հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    19 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: