ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը նվիրաբերություն է կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին և ուղիղ եթերում դիմել մեր հայրենակիցներին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 21-րդ հեռուստամարաթոնի շրջնակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ի առավոտյան այցելել է հիմնադրամի գրասենյակ: Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի ֆոնդից հիմնադրամին է նվիրաբերել 1 մլն, իսկ իր անձնական միջոցներից՝ 500 հազար դրամ: 

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում դիմել է նաև հեռուստամարաթոնին հետևող մեր հայրենակիցներին և նշել. «Սիրելի հայրենակիցներ, կրկին ողջունում եմ ձեզ: Ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, բոլոր մեր այն հայրենակիցներին, ովքեր այս պահի դրությամբ արդեն մասնակցել են հեռուստամարաթոնին և իրենց նվիրատվությունն են արել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ցանկանում եմ հույս հայտնել, որ մնացած մեկ ժամվա ընթացքում մեր բազմաթիվ հայրենակիցներ կհասցնեն իրենց նվիրատվությունն անել հիմնադրամին, որովհետև այդ գումարները ծախսվելու են Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության կարևոր ենթակառուցվածքների բարելավման և զարգացման ծրագրերի համար: 

Սիրելի հայրենակիցներ, այս նոր ժամանակաշրջանը չափազանց կարևոր է և մեր համազգային խնդիրների լուծման համար մեզ անհրաժեշտ է համազգային բացառիկ համախմբում: Իհարկե, հեռուստամարաթոնն այդ համախմբման ձևերից մեկն է և մենք այս ճանապարհով դեռ պետք է գնանք, որպեսզի հասնենք համախմբման և միասնության այն մակարդակի, որը երկար տարիներ երազել ենք: Այսօր, հիմա այդ հնարավորությունը կա և կասկած չկա, որ այդ հնարավորությունը մենք կօգտագործենք՝ ստեղծելու իսկապես միասնական, ազատ և երջանիկ Հայաստան: Շնորհակալ եմ և հաջողություն եմ մաղթում»:

7814_b.jpg (1670×1113)

7808_b.jpg (1670×1113)

7804_b.jpg (1670×1113)


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: