ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հաջող մեկնարկ աշխարհի գավաթի խաղարկությունում

FABRICE COFFRINI / AFP

Գերմանիայի Գոթբուս քաղաքում  մեկնարկել է   սպորտային մարմնամարզության  այս տարվա աշխարհի գավաթի խաղարկության  վերջին` ութերորդ փուլը: Մասնակիցները մեդալների համար պայքարում են միայն առանձին գործիքների վրա, տեղեկացնում է ՀԱՕԿ:

Հայաստանի չորս պատվիրակներից  գերազանց մեկնարկով առանձնացավ նժույգթափերի փորձառու վարպետ  Հարություն Մերդինյանը: Նա առաջ անցավ բոլոր մրցակիցներից, վաստակեց 14,966 միավոր և առաջին արդյունքով մտավ եզրափակիչ ` լավագույն ությակ: Երկրորդ ցուցանիշն ունեցավ  նույն մրցաձևից աշխարհի այս տարվա չեմպիոն և  ոսկե մեդալակիր, չինացի Վանգ Հաոն / 14, 900 միավոր /:

Սպասելիքներն արդարացրեց  նաև Արթուր Թովմասյանը, ով օղակների վրա վաստակեց 14, 733 միավոր և հինգերորդ արդյունքով նույնպես  եզրափակիչում է: Նրա թիմակից Վահագն Դավթյանը եզրափակեց ուժեղագույն տասնյակը:

Բազմամարտիկին վայել  մարտական որակներ է դրսևորում Արթուր Դավթյանը: Մրցափորձը հարստացնելու նպատակով  նա ուժերը փորձում է բոլոր վեց գործիքների վրա:Բայց մեդալների համար առավել լուրջ պայքար կմղի իր նախասիրած հենացատկում, որի մեկնարկը կտրվի այսօր երեկոյան:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: