ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պորոշենկոն և Ստոլտենբերգը Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի շտապ նիստ են գումարում

Sputnik International

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են շտապ կարգով Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի արտակարգ նիստ գումարել Կերչի միջադեպի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պորոշենկոն և Ստոլտենբերգը պայմանավորվել են շտապ կարգով Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստ գումարել Ռուսաստանի ագրեսիայի պատճառով»,- նոյեմբերի 26-ին հայտնել Է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Պորոշենկոն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել Է միջադեպի և Ուկրաինայի պատասխան գործողությունների, այդ թվում՝ ռազմական դրության ռեժիմ սահմանելու մասին:

Բացի այդ, պետության ղեկավարը կոչ Է արել ուժեղացնել միջազգային ճնշումը Ռուսաստանի վրա ուկրաինացի նավաստիներին ու նավերն անհապաղ ազատելու համար: Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանել Է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և Ռուսաստանին կոչ Է արել պահպանել միջազգային իրավունքի և Ազովի և Սև ծովերի ջրատարածքում նավագնացության ազատության նորմերը: Կողմերը պայմանավորվել են շարունակել բարձր մակարդակով շփումները: Ինչպես տեղեկացրել Է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը, Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: