ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը սպառնացել Է ընդմիշտ փակել Մեքսիկայի հետ սահմանը

Time Magazine

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ամերիկյան կողմն անհրաժեշտության դեպքում անժամկետ կփակի Մեքսիկայի հետ սահմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մեքսիկան պետք Է դրոշակներ ծածանող միգանտներին, որոնցից շատերը սառնասիրտ հանցագործներ են, ուղարկի իրենց հայրենի երկրներ:

Դա արեք ավտոբուսներով, ինքնաթիռներով: Դա արեք ցանկացած եղանակով, որը ձեզ դուր Է գալիս: Բայց նրանք ԱՄՆ չեն մտնի: Մենք անժամկետ կփակենք սահմանը, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Կոնգրե՛ս, ֆինանսավորիր պարսպի կառուցումը»,- նոյեմբերի 26-ին գրել Է Թրամփը Twitter-ում: Ավելի վաղ ԱՄՆ-ի զինվորականներն արցունքաբեր գազ են կիրառել արգելապատի վրայով Միացյալ Նահանգերի տարածք ներթափանցել փորձող քարավանի մի քանի միգրանտների նկատմամբ: Մելքսիկայի Milenio TV հեռուստատեսությունը նաև ցուցադրել Է կադրեր, որոնցում մի քանի միգրանտներ սահմանին փորձում են հաղթահարել ցանկապատը: ԶԼՄ-ների տվյալներով՝ շուրջ 500 միգրանտներ փորձել են Տիխուանայի շրջանում ԱՄՆ-ի սահմանին ճեղքել-անցնել սահմանային պարիսպը, սակայն դա անել նրանց չի հաջողվել:

Մեքսիկայի ներքին գործերի նախարարությունը նոյեմբերի 25-ին հայտարարել Է, որ սկսած հոկտեմբերի 19-ից երկիրն արտաքսել Է Կենտրոնական Ամերիկայի երկրների 11 հազար քաղաքացի: Հաղորդագրության մեջ նաև ասված Է, որ նրանցից ավելի քան 1,9 հազարը եղել են քարավանների մասնակիցներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: