ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քիմ Քարդաշյանն ու Շեր Սարգսյանը ցանկանում են միասին Հայաստան գալ

Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն ու լեգենդար փոփ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) որոշել են միասին Հայաստան գալ։ Այս մասին հայտնի է դարձել «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի հերթական դրվագի ցուցադրությունից հետո, հայտնում է Սպուտնիկ Արմենիան: 

Հեռուստաաստղն իր ընկերուհիների հետ գնացել է Շերի համերգին, որը կայացել է Լաս Վեգասում։ Ելույթից հետո օսկարակիր հայուհին միացել է Քարդաշյանին։

«Այն ամենը, ինչ արել եք հայ համայնքի համար, հզոր է», - ասել է Քարդաշյանը երգչուհուն։

Նրանք հիշել են իրենց հայաստանյան այցելությունները և ևս մեկ անգամ պատմական հայրենիք այցելելու ցանկություն հայտնել։

«Մենք պարտավոր ենք գնալ այնտեղ։ Շատ եմ ուզում գնալ։ Ինձ համար դա պարզապես անհրաժեշտություն է», – խոստովանել է Շերը։

Քիմը խոստացել է առաջին իսկ հնարավորության դեպքում ընկերակցել Շերին։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 29%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: