ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանն ու Վրաստանը Երևանում ընթացող ՍԾՏՀ ԽՎ նիստում հրաժարվեցին կազմակերպության հոբելյանական մեդալներից

Երևանում ընթացող ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 52-րդ նիստում միանգամից 4 պատվիրակություններ հրաժարվեցին կազմակերպության հոբելյանական մեդալները ստանալուց, հայտնում է News.am-ը:

Ողջույնի խոսքից հետո ՀՀ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը հայտարարեց բոլոր ազգային պատվիրակություններին կազմակերպության 25-ամյակի առիթով պարգևատրելու մասին, սակայն միանգամից 4 պատվիրակություններ՝ Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Ուկրաինայի, մեդալներից հրաժարվեցին:

Վրաստանի պատվիրակության ներկայացուցիչը (ղեկավարը բացակայում էր) հայտարարեց, որ պատվիրակության ղեկավարը հրաժարվում է և խնդրում հարցը չքննարկել: Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլդար Գուլիևը հայտնեց, որ կարճ ժամանակ է, ինչ պատվիրակության ղեկավարի պաշտոնում է, ուստի իր խիղճը թույլ չի տալիս նման բարձր պարգևն ընդունել: Ընդ որում՝ Գուլիևը հատուկ շեշտեց, որ հարցը քաղաքականության հետ կապ չունի, և Երևանում իրեն շատ լավ են ընդունում: Թուրքիայի պատվիրակության ղեկավարը հայտարարեց, որ պատիվ չունի մեդալն ընդունելու: Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Չուբարովը նույնպես Երևան չէր ժամանել և մեդալից գրավոր էր հրաժարվել:

Այս կապակցությամբ Արա Բաբլոյանը ստիպված էր հիշեցնել, որ պարգևը վերաբերում է ոչ միայն ղեկավարներին, այլև բուն պատվիրակություններին, որոնք քառորդ դար ազնվորեն աշխատել են: Կազմակերպության գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևը նշեց, որ չարժի դրանից ողբերգություն սարքել, առավել ևս, որ Թուրքիայի պատվիրակության ղեկավարն ընդհանրապես դեռ չի հաստատվել: Բաբլոյանը համաձայնվեց, որ ողբերգություն սարքելու կարիք չկա, և նշեց, որ այսօր մեդալները չստացածները դա կարող են անել առաջիկա նիստերի ժամանակ, ասենք՝ Բաքվում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: