ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրո-2020. Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող հայտնվել նույն խմբում

FFA

Ֆուտբոլի 2020թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մի քանի հավաքականներ չեն կարող հայտնվել նույն խմբում: Նման որոշում է կայացրել ՈւԵՖԱ-ի գործկոմը: «ՈւԵՖԱ-ի գործկոմի որոշման համաձայն՝ Եվրո-2020-ի ընտրական փուլի վիճակահանության ժամանակ նույն խմբում չեն կարող հայտնվել Հայաստանն ու Ադրբեջանը, Ջիբրալթարն ու Իսպանիան, Կոսովոն ու Սերբիան, Կոսովոն ու Բոսնիա-Հերցեգովինան»,- ՈւԵՖԱ-ի հայտարարությունը մեջբերում է "Известия"-ն, գրում է News.am-ը:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վիճակահանության ժամանակ Հայաստանի ազգային հավաքականը կլինի 5-րդ զամբյուղում, որում տեղ են գտել նաեւ Մակեդոնիան, Բելառուսը, Կոսովոն, Լյուքսեմբուրգը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ջիբրալթարը եւ Ֆարերյան կղզիները: Վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում:

Առաջին զամբյուղ. Շվեյցարիա, Պորտուգալիա, Անգլիա, Հոլանդիա, Բելգիա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Խորվաթիա, Լեհաստան:

Երկրորդ զամբյուղ. Գերմանիա, Իսլանդիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Ուկրաինա, Դանիա, Շվեդիա, Ռուսաստան, Ավստրիա, Ուելս, Չեխիա:

Երրորդ զամբյուղ. Սլովակիա, Թուրքիա, Իռլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Շոտլանդիա, Նորվեգիա, Սերբիա, Ֆինլանդիա, Բուլղարիա, Իսրայել:

Չորրորդ զամբյուղ. Հունգարիա, Ռումինիա, Հունաստան, Ալբանիա, Չեռնոգորիա, Կիպրոս, Էստոնիա, Սլովենիա, Լիտվա, Վրաստան:

5-րդ զամբյուղ. Մակեդոնիա, Կոսովո, Բելառուս, Լյուքսեմբուրգ, Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Մոլդովա, Ջիբրալթար, Ֆարերյան կղզիներ:

6-րդ զամբյուղ. Լատվիա, Լիխտենշտեյն, Անդորրա, Մալթա, Սան Մարինո:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ անցկացվելու է 13 քաղաքներում՝ Սանկտ Պետերբուրգում, Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Դուբլինում, Բիլբաոյում, Բուդապեշտում, Բրյուսելում, Գլազգոյում եւ Բաքվում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: