ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քոչարյանի կալանավորման որոշման վերաբերյալ բողոքի քննությունը՝ Վերաքննիչ դատարանում

www.2rd.am

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբեն Մխիթարյանի մեկնարկեց  Հայաստանի  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: 

Panorama.am-ը հայտնում է, որ նիստը կընթանա դռնփակ ռեժիմով։ Լրագրողների հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը ներկա է նիստին։

«Մեղադրանքի մեջ կենտրոնական դեր է խաղում այն արտահայտությունը, որ 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 1-ը Հայաստանում սահմանված է եղել փաստացի ռազմական դրություն։ Փաստացի նշանակում է, որ հրամանագրով ռազմական դրություն չի եղել։ Ռազմական դրությունը բաղկացած է մոտ 20 տարբեր կոմպոնենտներից, որոնք միասին ստեղծում են ռազմական դրություն։ Ռազմական դրության որևէ կոմպոնենտ այդ օրերին՝ փետրվարի 28-ից մինչև մարտի 1-ը  գոյություն չի ունեցել։ Այսինքն, ռազմական դրություն իրականում չկար և չէր կարող լինել»,-ասաց Ռ. Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։

Նրա խոսքով, մեղադրանքի մեջ նաև նկարագրված է, որ մարտիմեկյան ցույցը եղել է խաղաղ ու անզեն: «Նախաքննական մարմնում վկայակոչել են բազմաթիվ դատական ակտեր, որոնցում հստակ նշված է եղել, որ այս կամ այն մասնակիցը կատարել է այս կամ այն բռնի գործողությունը, կիրառել այս կամ այն զենք։ Պետությունը իր անունից կայացված դատական ակտը չի կարող դնել կասկածի տակ, քանի դեռ այն օրինական ուժի մեջ է գտնվում։ Այստեղ փաստորեն ուժի մեջ մտած դատական վճիռը քննչական մարմինը դրել է կասկածի տակ»,-ասաց փաստաբանն ու ավելացրեց, որ  դատարանում ներկայացնելու են իրենց դիրքորոշումը, իսկ այս պահին որևէ սպասելիքի մասին խոսել չեն կարող։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: