ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանում գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանը նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին

2014 թվականի դեկտեմբերի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատելուց հետո գերության մեջ հայտնված ՀՀ ԶՈւ-ի նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Էդուարդի Բաղդասարյանը, որին 2015թ.-ի մայիսին Գյանջայի առանձնակի ծանր հանցագործությունների դատարանը դատապարտել է 15 տարվա ազատազրկման, ադրբեջանական բանտից դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ինչպես  հայտնում է Oxu.az-ը` ուղերձում Բաղդասարյան խնդրում է անդրադառնալ երկար ժամանակ ԶԼՄ-ներում քննարկվող գերիների փոխանակման մասին բարձրաձայնվող առաջարկին:

«Չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ կցանկանայի խնդրել հնարավորինս կարճ ժամկետներում քայլեր ձեռնարկել սեփական ժողովրդի փրկության համար: Անելանելի իրավիճակներ չեն լինում, և ես հրաժարվում եմ հավատալ, որ իրավիճակը, որում հայտնվել եմ, անդառնալի է», - դիմել է Բաղդասարյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատարին: 

Նամակում նա նաև նշում է, որ ինքը, անցնելով բազմաթիվ տառապանքների միջով, «պատկերացնում է, թե ինչ են վերապրում Հայաստանում գտնվող ադրբեջանցիները»:

«Հարգելի վարչապետ, եթե Դուք իսկապես հոգ եք տանում սեփական ժողովրդի մասին՝ խնդրում եմ Ձեզ համաձայնության գալ Ադրբեջանից Ձեր հակառակորդների հետ երկու երկրներում տառապող մարդկանց հարցի շուրջ»,- նշվում է նամակում:

 

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: