ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անցումային արդարադատության անցնելու հարցը կորոշվի խորը ուսումնասիրություններից հետո. Միրզոյան

Շատ հարցեր խորությամբ ուսումնասիրելուց և պատասխաններ ստանալուց հետո միայն իշխանությունը կորոշի՝ գնա՞լ անցումային արդարադատության ճանապարհով, թե ոչ: Սակայն դա շատ դժվարին ճանապարհ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

«Մինչ որոշումներ կայացնելը պետք է արձանագրենք, որ հեղափոխությունից առաջ Հայաստանում զանգվածաբար խախտվել են մարդու մի շարք իրավունքներ՝ այդ թվում ընտրականը: Տարիներ շարունակ տարբեր ապօրինի ազդեցություններ են գործի դրվել, կեղծվել են ընտրությունների արդյունքները, այսինքն՝ խախտվել են մարդու իրավունքները։ Հիմա այս արձանագրումներից հետո պետք է հասկանալ, թե որքանով է անցումային արդարադատության՝ միջազգայնորեն ճանաչում գտած գործիքակազմը Հայաստանում կիրառելի, եթե կիրառելի է, ապա ո՞րը պետք է լինի այն հարթակը, որում կարողանան երկխոսել իրավունքները խախտված մարդիկ և դա անողները և, ի վերջո, գան հաշտության: Անցումային արդարադատության իմաստն այդ ճշմարտության ամրագրումն է, որ այդպիսի երևույթներ չկրկնվեն: Այդ խնդիրների թվում կարող է լինել, օրինակ, այն շեմի որոշումը, որից ներքև պիտի լինի այս հաշտեցումը, իսկ դրանից վերև՝ քրեական գործերը: Այս ամենը պետք է ողջ խորությամբ ուսումնասիրենք, բոլոր հարցերի պատասխանները ստանանք, հետո որոշենք՝ գնալո՞ւ ենք, արդյոք, այս ճանապարհով»,-ասաց Միրզոյանը:

Փոխվարչապետի պաշտոնակատարը, սակայն, նկատեց, որ անցումային արդարադատությունը շատ ցավոտ ճանապարհ է: Նա նկատեց, որ դրանից առաջ պետք է լինի մեղքի ամրագրումը, հանցանքի և մեղավորների որոշումը։ «Կլինեն մարդիկ, որ կասեն, թե սա համերաշխության ճանապարհ չէ»,-ասաց նա ու հավելեց՝ պետք է ողջ խորությամբ ուսումնասիրություն անել:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: