ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Արցախ» գրությամբ պաստառը բարկացրել է Իրանի ադրբեջանցիներին (տեսանյութ)

Նոյեմբերի 25-ին Իրանի ֆուտբոլի բարձրագույն առաջնության շրջանակներում Թեհրանում Պերսեպոլիս-Թրաքթյորսազի ֆուտբոլային ակումբների միջև տեղի ունեցած խաղի ժամանակ, մի խումբ երկրպագուներ իրենց ձեռքում պաստառ են պահել, որի վրա պարսկերեն գրված է եղել «Արցախ»: 

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը` դա բարկացրել է Իրանի խորհրդարանի ծագումով թուրք և ադրբեջանցի պատգամավորներին։ Դժգոհության ալիք է բարձրացել նաև Իրանի Ատրպատական նահանգում։ Հայտնի է, որ պաստառը պահել էին Պերսեպոլիսի երկրպագուները։

Ազերի պատգամավորները քննադատել են տեղի ունեցածը և մի շարք մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ։  Առաջնորդվելով թուրք-ադրբեջանական անհիմն պնդումներով՝ նրանք հայկական կողմին մեղադրել  են «օկուպացիայի» մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: