ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ օմբուդսմենը մտահոգ է սոցցանցերում ատելության դրսևորումներով

Սոցցանցերում ատելության դրսևորումները, հատկապես առերևույթ կեղծ օգտատերերի կողմից, գնալով ավելանում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և մտահոգություն հայտնեց այդ կապակցությամբ:

«Նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք ստեղծել ենք աշխատանքային խումբ և շուրջօրյա դիտարկում ենք իրականացնում: Այս ոլորտում մենք ունենք վիրավորանքի և այլատյացության աճ: Այս փաստը ես մտահոգիչ եմ համարում: Չեմ կարող նախընտրական քարոզչությանը որևէ գնահատական տալ, իմ իրավասությունների մեջ չէ, բայց ընդհանրապես այդ ամենն ազդում է խոսքի ազատության հարցերի վրա: Սոցիալական ցանցերում ատելության խոսքի դրսևորումներ ունենք, որոնք լինում են հատկապես կեղծ օգտատերերի կողմից, և այդ կեղծ օգտատերերի ինստիտուտը, որ գնալով զարգանում է, մտահոգիչ է: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը, այլատյացության խոսքը կամ վիրավորանքը տարածվում են առերևույթ կեղծ հաշիվների կողմից»,- եզրափակեց Թաթոյանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: