ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սվիտալսկի. ԵՄ-ն անցումային արդարադատության բարեփոխումների կողմնակիցներից մեկն է

Եվրամիությունը տարբեր երկրներում անցումային արդարադատության բարեփոխումների իրականացման ջանքերի նախաձեռնման և կիրառման տեսանկյունից, հավանաբար խոշորագույն կողմնակիցներից մեկն է, համենայն դեպս ֆինանսական օգնության տրամադրման առումով: Այս մասին նոյեմբերի 28-ին Երևանում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության պարտավորություններ» նախագծի շրջանակներում «Միջազգային փորձի լույսի ներքո Հայաստանում անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունները» թեմայով համաժողովի ժամանակ ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով անցումային արդարադատության հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ ամեն մի երկիր ինքը պետք է պատասխանի «Ինչպես», «Եթե» և «Երբ» հարցերին:

«Անցումային արդարադատությունը պետք է խորապես արմատավորված լինի ազգային փոխըմբռնման մեջ, ազգային կոնսենսուսում այն իմաստով, որ այդպիսի ջանքերը իսկապես անհրաժեշտ են ազգային համաձայնության վերականգնման համար, քանի որ այդ խնդիրը նույնիսկ ավելի կարևոր է, քան արդարադատության համակարգի հեղինակությունը», - բացատրել է Սվիտալսկին: Հետևաբար, ԵՄ-ն, ինչպես նշել է դեսպանը, ակտիվորեն համագործակցում է հայ գործընկերների հետ՝ ի դեմս Արդարադատության նախարարության և այլ պետական կառույցների:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    25 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: