ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

էրդողանը ցանկանում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև միջնորդություն ստանձնել

РИА Новости / Сергей Гунеев

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի կարգավորման հարցում Թուրքիայի միջնորդության հավանականությունը, փոխանցում է РИА Новости-ն:

Նոյեմբերի 28-ին էրդողանն այս թեմայով զրուցել է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներների հետ:

«Պուտինի հետ մեր խոսակցության ժամանակ այս հարցը քննարկել ենք տարբեր կողմերից` այդ թվում նաև այն` արդյոք կարող ենք մենք մեր վրա վերցնել միջնորդի դերն այն համատեքստում, ինչ այսօր տեղի է ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Սև ծովում: Մենք քննակել ենք, թե ինչ կարելի է անել այդ հարցով», - ասել է Էրդողանը` հավելելով, որ կշարունակի այդ հարցը քննարկել Պուտինի և Թրամփի հետ Բուենոս-Այրեսում գումարվող Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակներում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: