ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 775,21 դրամ ԱՐԾԱԹ - 247,09 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 664,18 դրամ

Բաքվում ԱՄՆ դեսպանի նշանակման հարցով քվեարկությունը Սենատում հետաձգվել է

ԱՄՆ Հայ դատի գրասենյակը (ANCA) ողջունել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրած Էրլ Լիցենբերգերի թեկնածության հաստատման հարցով քվեարկությունը հետաձգելու որոշումը:

Ինչպես հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում, քվեարկության հետաձգման պատճառ են հանդիսացել մտահոգությունները, որոնք առաջացել են նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Ադրբեջանին զենք վաճառելու կոչից հետո, գրում է Tert.am-ը:

Հայտնի է, որ Լիցենբերգերի հարցով քվեարկությունը հետաձգվել է՝ ամենայն հավանականությամբ մինչև հաջորդ տարի:

ANCA-ն նկատում է, որ քվեարկության հետաձգումը հնարավորություն կտա Կոնգրեսին ավելի ուշադիր ուսումնասիրելու Իլհամ Ալիևի ղեկավարած ագրեսիվ ու բռնակալ ռեժիմի հետ երկկողմ հարաբերությունների հարցը:

«Այս ամենը կարևոր է հատկապես Բոլթոնի՝ վերջերս արած վիճահարույց ենթադրության ֆոնին, համաձայն որի ԱՄՆ-ն պետք է սկսի զենք վաճառել Բաքվին»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 66%
Քամի՝ 7 կմ/ժ
-1 C°
 
  10° 
25.02.2019
   
26.02.2019
Հարցում

Գո՞հ եք արդյոք հայ-ռուսական ռազմական համագործակցության վերջին զարգացումներից: