ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք հետևողականորեն պաշտպանելու ենք Հայաստանի և Արցախի շահերը. Փաշինյան

«Մենք, ըստ էության, ոչ թե վատթարացրել ենք որևէ մեկի հետ մեր հարաբերությունները, այլ արձանագրել ենք այն վատ և հեղինակազուրկ իրավիճակը, որում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը, ինչը ժառանգել ենք այդ և ոչ միայն այդ կազմակերպություններում»,- այս մասին այսօր  Սևանում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում ստեղծված վիճակին, հայտնում է Panorama.am:

Նրա խոսքով՝  ի տարբերություն նախորդ իշխանությունների,  իրենք մտադիր չեն լռության մատնել մեր անվտանգության կենսական խնդիրները:

«Մենք մտադիր չենք համակերպվել այն իրողությունների հետ, որոնք տեղի են ունենում մեր շուրջ: Մենք շատ կարևոր ենք համարում, որ ՀԱՊԿ-ում հստակեցնենք մեր պարտավորությունները  դաշնակիցների առաջ և հստակեցնենք մեր դաշնակիցների պարտավորությունները մեր առաջ, կազմակերպության պարտականությունները մեր առաջ: Մենք այս հարցերը բարձրացնում ենք մեր գործընկերների հետ հարաբերությունները լավացնելու և զարգացնելու համար, եթե մենք այդ խնդիրներին չանդրադառնանք, իրավիճակը գնալով ճահճանալու է և մեզ համար ստեղծելու է ավելի ու ավելի մեծ խնդիրներ»,- ասաց  Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցին՝ վարչապետի պաշտոնակատարը նշեց. «ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր և ոչ էական հարց է, շատ ավելի կարևոր են այն հարցերը, որոնք քննարկվում են այս համատեքստում: Մենք հետևողականորեն պաշտպանելու ենք Հայաստանի և Արցախի շահերը»:

Անդրադառնալով  ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին, թե ներկայիս իշխանությունները կասեցրել են արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մենք ոչինչ չենք կասեցրել: Ո՞վ է մեզ մեղադրում ինչ-որ բան կասեցնելու համար: Ընդհակառակը, մենք այս ընթացքում բանակցային շատ կոնկրետ արդյունքներ ենք արձանագրել, ինչի ապացույցը սահմանին, առաջնագծում տիրող համեմատական խաղաղությունն է, և հրադադարի ռեժիմը երբեք այնքան չի պաշտպանվել վերջին 15 տարիների ընթացքում, քան հիմա: Բայց սա ոչ մի բան չի նշանակում, մենք հասկանում ենք, որ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստան ու Ադրբեջանն ունեն տարբեր ընկալումներ և պատկերացումներ: Մենք ասել ենք, որ  պատրաստ ենք խաղաղ բանակցային գործընթացի»:

Նա նաև հիշեցրեց՝  ինքը հայտարարել է, որ բանակցելու է բացառապես Հայաստանի անունից, չի կարող բանակցել Արցախի իշխանությունների անունից:

«Կարևոր ենք համարում Ղարաբաղի վերադարձը բանակցային գործընթաց: Այո, նախորդ իշխանությունների կոպտագույն սխալն ենք համարում Ղարաբաղին բանակցային գործընթացից հեռացնելը»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: