ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք սիրում ենք Հայաստանը անկախ նրանից, թե ովքեր են նախագահներն ու իշխանությունները. Զատուլին

Անկախության բոլոր փուլերում Ռուսաստանը և Հայաստանը միմյանց աջակցել են: Երևանում Լազարևյան ակումբի առաջին նիստում ելույթ ունենալով՝ այս մասին հայտարարեց Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, հայտնում է News.am:

«ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում, ԵՏՄ-ում և այլ կազմակերպություններում: Մենք շատ շահագրգռված ենք նաև այն պատճառով, որ Հայաստանում շատ կարևոր ներքին գործընթացներ են կատարվում, որպեսզի բոլոր ոլորտներում կենդանի շփումը չդադարի», - ասաց Զատուլինը: Նա հավելեց, որ քանի որ առաջիկայում Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են սպասվում, հանդիպման կազմակերպիչները փորձել են չներառել հարցեր, որոնք կապված են ներքին գործընթացների հետ՝ ուշադրությունը կենտրոնացնելով մշտական արժեքների վրա՝ անվտանգ սահմանների պայմաններում մեր ժողովուրդների խաղաղ կյանքին և երկու ազգերի շահերի պաշտպանությանը:

Ըստ Զատուլինի, այս առումով առաջարկներ կային հանդիպում չանցկացնելու մասին: «Մենք սիրում ենք Հայաստանը անկախ նրանից, թե ովքեր են նախագահներն ու իշխանությունները: Ինչքան էլ խոսենք Հայաստանի և Ռուսաստանի միջև պատմական հարաբերությունների մասին, քիչ կլինի», - ընդգծեց Զատուլինը:

Նիստին հրավիրված են Հայաստանի ղեկավարները, Հայաստանի և Արցախի նախկին նախագահները, Արցախի ներկայիս նախագահը:

«Հարգանքով ենք  վերաբերում այն հանգամանքներին, որոնց պատճառով շատերը չեն կարողացել գալ», - ասաց Զատուլինը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 0 կմ/ժ
    10 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: