ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինան սահմանափակել է ՌԴ քաղաքացի հանդիսացող տղամարդկանց մուտքը երկիր

16-ից 60 տարեկան Ռուսաստանի տղամարդ քաղաքացիների մուտքը երկիր սահմանափակվում է Ուկրաինայի 10 մարզերում ռազմական դրության պատճառով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության պետ Պյոտր Ցիգիկալը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Ցիգիկալը նշել է, որ անցակետերում վերահսկողության խստացման միջոցառումներ են անցկացվում: «Այսօրվա, դրությամբ սահմանափակված է օտարերկրացիների, նախևառաջ ՌԴ քաղաքացիների մուտքը: Սահմնափակված է մինչև 60 տարեկան Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մուտքը», - ասել է Պետական սահմանապահ ծառայության պետը:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի քաղաքացիների անցման ժամանակ սահմանափակումներ չկան: «Մարդասիրական իրավիճակի ստեղծման դեպքում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար, որոնք օրինակ, հուղարկավորության կամ այլ հումանիտար նպատակների համար են գալիս, մենք նրանց թույլ ենք տալիս անցնել», - հավելել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: