ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արաբական Միացյալ Էմիրությունների ու Հնդկաստանի միջև ստորջրյա երկաթուղային թունել կկառուցվի

Միացյալ Արաբական Էմիրությունները նոր  մեգածրագիր է մշակել, որով նախատեսվում է ստորջրյա երկաթուղային թունելի միջոցով ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքը կապել Հնդկաստանի Մումբայ քաղաքի հետ:

Բացի ուղևորներից, ստորջրյա գնացքները Հնդկաստանից Միացյալ Արաբական Էմիրություններ կտեղափոխեն ապրանքներ և մաքուր ջուր, իսկ հակառակ ուղղությամբ` նավթ: Այս մասին հայտնել է  National Advisor Bureau Limited ընկերության գործադիր տնօրեն Աբդալա Ալ Շեխին երկու երկրների միջև կայացած գագաթաժողովի ժամանակ, հայտնում է Business Emirates-ը: 

«Մենք մտադիր ենք կապել Մումբայն ու  Ֆուջեյրա քաղաքները գերարագ լողացող գնացքներով: Ծրագրի նպատակն է զարգացնել երկկողմ առևտուրը: Մենք նավթ կարտահանենք Հնդկաստան, փոխարենը կստանանք մաքուր ջուր: Նախատեսվում է, որ Ծոցի մյուս երկրները նույնպես ներմուծեն և արտահանեն ապրանքներ մեր ստորջրյա երկաթուղու միջոցով», - ասել է Ալ Շեխին: 

Ստորջրյա ճանապարհի երկարությունն առնվազն 2000 կմ  կկազմի: Հարկ է նշել, որ ներկայումս աշխարհում նախատեսվում է իրականացնել մի քանի նմանատիպ նախագծեր`Չինաստանի և Ռուսաստանի միջև, ինչպես նաև Կանադայի և ԱՄՆ-ի միջև: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    25 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: