ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը մտադիր է «Սկրիպալների գործով» Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փաթեթը կիրառել

Res Publica

ԱՄՆ վարչակազմը մտադիր է «Սկրիպալների գործով» Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փաթեթը կիրառել: Այս մասին ՏԱՍՍ-ին է հայտնել ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

«Մենք մտադիր ենք պահպանել ԱՄՆ օրենսդրության պահանջները», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը` խոսելով 1991 թվականին ընդունված «Քիմիական և կենսաբանական զենքի վերահսկման և ռազմական գործողությունների վերացման ակտ» օրենքի մասին:

Նշենք, որ պատժամիջոցների երկրորդ փաթեթով մասնավորապես նախատեսվում է Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ երկկողմ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցում կամ նույնիսկ դադարեցում,  արտահանման և ներմուծման սահմանափակումներ, այդ թվում` նավթի և նավթամթերքի, ինչպես նաև Ռուսաստանի կառավարության կողմից վերահսկվող ավիափոխադրողների վայրեջքի իրավունքի արգելք: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: