ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ իշխանությունները փոխել են աշխատանքային վիզաների տրամադրման կարգը

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է H-1B  տիպի վիզաների տրամադրման նոր կարգի մասին, որը կսահմանափակի ամերիկյան ընկերությունների հնարավորությունը ներգրավելու աշխատակիցների արտերկրից:

Նոր կանոնների համաձայն` այդ վիզան ստացողները պետք է ունենան բարձր որակավորում և կրթության մակարդակն առնվազն պետք է լինի բակալավրի մակարդակ:

Ենթադրվում է, որ ընկերությունը, որը մտադիր է աշխատակից հրավիրել արտերկրից, պետք է նախապես գրանցի ԱՄՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում:

Ինչպես մեկնաբանել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը, իրենք մտադիր են փոքրացնել պատահականության էլեմենտի ազդեցությունը վիզաների տրամադրման գործընթացի վրա, ավելի մանրակրկիտ իրականացնել թեկնածուների ընտրությունը և ավելացնել վիզա ստացողների թիվ, ովքեր գիտական կոչում են ստացել ամերիկյան համալսարաններում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: