Նիկոլ Փաշինյանը` Նախիջևանում իրավիճակի մասին

Հայաստանի զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում շարունակում են տիրապետել ռազմավարական նախաձեռնությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արարատ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Դուք տեղյակ եք, որ իմ՝ վարչապետ ընտրվելուց հետո, Ադրբեջանը շատ արագ հայտարարեց Նախիջևանում 11 հազար հեկտար տարածք գրավելու մասին: Ցավալիորեն Հայաստանում եղան ուժեր, ովքեր գիտակցաբար կամ անգիտակցաբար սկսեցին տուրք տալ այդ ապատեղեկատվությանը: Ես հույս ունեմ, որ դուք հենց սկզբից եք իմացել, որ դա կատարյալ անհեթեթություն է, և ՀՀ զինված ուժերը ինչպես նախկինում վստահորեն պաշտպանել են մեր սահմանները և մեր անվտանգությունը, այնպես էլ հիմա վստահորեն պաշտպանում են մեր սահմաններն ու անվտանգությունը: Իհարկե, նրանք, ովքեր եղել են սահմանին և առաջնագծում և տեղյակ են այդ դիրքային նրբություններին, գիտեն, որ դիրքերը սեզոնային և այլ որոշակի փոփոխությունների են ենթարկվում: Ըստ էության, կարող ենք արձանագրել հետևյալը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ինչպես ամբողջությամբ տիրապետում էին ռազմավարական նախաձեռնությանը, այնպես էլ ամբողջությամբ տիրապետում են ռազմավարական նախաձեռնությանը»,- ասաց Փաշինյանը:
Նա մանրամասնեց, որ դրանում համոզվելու համար 15 օր առաջ եղել է հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում և անձամբ տեղում ծանոթացել է իրավիճակին: «Ես կոչ եմ անում, առաջարկում եմ, որ մենք բարձր ծափահարենք մեր զինվորներին, ովքեր հիմա կանգնած են սահմանին: Ծափահարություններ մեր զինվորներին, մեր զինված ուժերին, մեր սպաներին ու գեներալներին»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը, հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և սփյուռքում գիտակցում են, որ զինվորների ծառայության պայմաններն առաջիկայում էականորեն պետք է բարելավվեն՝ սկսած սննդամթերքից, շարունակած հագուստով և վերջացրած սպառազինությամբ: «Եվ մենք այսօր շատ հստակ գնում ենք այդ ուղղությամբ: Դա բավականին լուրջ աշխատանք է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանի հայտարարություններն ապակառուցողական են և դատապարտելի. Ռ. Ռուբինյան (ԲԱՑԱՌԻԿ) Այսպիսի հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում խաղաղության գործընթացին:
- Ադրբեջանի հայտարարությունների սրացումը նոր վտանգավոր պրոցեսներ է հուշում. Արցախի նախագահի խորհրդական Բակո Սահակյանն այս շաբաթ էլ է այցելել սահմանագծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասեր, առաջնագծի մի քանի...
- 31 տարի առաջ. «Վերադարձիր» երգը և առաջին ցույցերն Արցախում (տեսանյութ) Արցախցիների խաղաղ ցույցերին սկզբում մասնակցում էին անգամ տեղի ադրբեջանցիները:
- Մասիս Մայիլյանը` Ղարաբաղյան կարգավորման թարմ մոտեցումների և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին (ԲԱՑԱՌԻԿ) Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջին հերթին ադրբեջանական իշխանությունների...
- ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության...
-
20:05
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը
-
19:10
Վարչապետը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
-
18:32
Ս. Սարգիսն ինչպես էին տոնում նախկինում և հիմա. հարցազրույց Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ
-
18:05
Ադրբեջանի հայտարարություններն ապակառուցողական են և դատապարտելի. Ռ. Ռուբինյան (ԲԱՑԱՌԻԿ)
-
17:33
Հայկական մարդասիրական առաքելության ուղարկումը Սիրիա կգնահատվի Ռուսաստանում. Կալաշնիկով
-
17:27
Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
17:10
Վարչապետը ներկա է գտնվել «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցի բացման արարողությանը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
-
16:52
Էրդողանի կուսակցության առաջադրած թեկնածուն ընդդիմության առաջնորդի գումարներով շաուրմա է հյուրասիրել հայրենակիցներին
-
16:09
Նախագահ Սարգսյանը հայտնել է` ինչպես պետք է կարգավորվի Ղարաբաղյան հակամարտությունը
-
15:57
Հայաստանի Զինված ուժերը համալրվել են հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքերով
-
15:46
Բունդեսթագի նախագահը Արարատ Միրզոյանին հրավիրել է Գերմանիա
-
15:29
Կոնգրեսը կասեցրել է ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային
-
14:56
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին
-
14:31
Թուրքիան կոչ է արել Ավստրիային «ուղղել սխալը» և չարգելել «գորշ գայլերի» ողջույնի ժեստը
-
13:48
Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով
-
13:13
Հայաստանի և Սերբիայի միջև բարեկամական հարաբերությունները կընդլայնվեն ու կզարգանան` ի շահ երկու ժողովուրդների. ՀՀ նախագահ
-
12:49
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին
-
12:40
Փարիզի մետրոյում ծծմբաթթվի կիրառմամբ հարձակում Է տեղի ունեցել
-
12:19
Նիկոլ Փաշինյանը 15 կետով ներկայացրեց տնտեսական հեղափոխությանը միտված քայլերը
-
12:09
Նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Գերմանիա
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:43
Առողջ ապրելակերպ, նիհարելու խորհուրդներ «ծույլերին». հարցազրույց ֆիթնես մարզչի հետ
-
20:02
Արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների իրավունքները կլինեն առավել երաշխավորված. ՄԻՊ
-
18:59
Եթե Ցեղասպանությունը սուտ է, ինչո՞ւ է Էրդողանը 5 տարի շարունակ ցավակցում հայերին. Փայլան
-
16:16
Հայկական արտադրության ապրանքները վաճառվել են ադրբեջանական դրոշի ներքո
-
20:47
«Հայ հանճար, բրավո, Աստված իմ»․ Հայ աճպարարը հիացրել է Կիրկորովին (տեսանյութ)
-
21:03
Հաճելիորեն զարմացած եմ, որ հայերը պահպանել են հրեական և ադրբեջանական գերեզմանատները. Լապշինը` Եղեգիսում
-
21:05
«Ես հայ եմ, բայց երբեք չեմ եղել հայրենիքում». Աննա Տեր-Վարդանյան` ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագը
-
14:14
Ինձ պատվավոր հայ եմ զգում. Սերենա Ուիլյամսը սկսել է հայերեն սովորել
-
15:47
Թուրք ազգայնականներն առաջարկում են ՀՀ քաղաքացիներին արտաքսել երկրից
-
14:03
Ներկայացվել է ծրագիր, որ 100 հազար աշխատատեղ է կրճատվելու. եթե այդ մարդկանց հարցը չլուծվի, դեմ ենք լինելու. Ծառուկյան
Խոնավություն՝ 82%
Քամի՝ 8 կմ/ժ