ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանցիսկոս պապը մոմ է վառել ի նշան Սիրիայի ժողովրդի հետ համերաշխության

Корреспондент.net

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեկտեմբերի 2-ին մոմ Է վառել ի նշան Սիրիայի բազմաչարչար ժողովրդի հետ համերաշխության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է պապական մամուլի ծառայությունը: Դիմելով Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին, քահանայապետը հորդորել Է երիտասարդ քրիստոնյաներին միանալ իրեն այդ ակցիայի ընթացքում և իրենց մոմերը վառել հաջակցություն սիրիական ժողովրդի, որը ութ տարի տառապում Է ռազմական գործողություններից:

«Հույսի այս կրակները ցրում են պատերազմի ստվերները: Մենք հորդորում ենք Մերձավոր Արևելքում ապրող քրիստոնյաներին այնտեղ մնալ որպես գթասիրության, ներման ու հաշտեցման դեսպանորդներ: Թող հույսի կրակները այս օրերին հասնեն բոլոր նրանց, ովքեր հակամարտություններ են ապրում նաև աշխարհի այլ մասերում»,- ասել Է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը:

Սուրբծննդյան այս արշավի շրջանակում ընդամենը բաժանվել Է 50 հազար «Մոմ հանուն Սիրիայի խաղաղության», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: