ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում «կենդանի» կենտրոն կստեղծենք՝ դեպի Արարատ բացվող տեսարանով. Նիկոլյա Ազնավուր

Աշխարհահռչակ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին, «Ազնավուր» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Նիկոլյան «ՌուսԱրմԻնֆո» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է հիմնադրամի գործունեության և Երևանում Ազնավուրի անվան կենտրոնի ստեղծման ծրագրերի մասին:

Նիկոլյա Ազնավուրի խոսքով՝ 2017-ին ստեղծված հիմնադրամը կշարունակի իրագործել բոլոր հիմնական նախագծերը, որոնք շանսոնյեի նախաձեռնությամբ իրականացվում էին 1988-ի երկրաշարժից հետո: Դրանց թվում են սոցիալական նշանակություն ունեցող նախագծերը Գյումրիում, կրթական ծրագրերը և մշակութալուսավորչական նախաձեռնությունները:  Գլխավոր նախագիծը լինելու է Ազնավուրի կենտրոնի ստեղծումը Երևանի «Կասկադ» համալիրի գագաթին:

«Հայրս դեմ էր թանգարանի գաղափարին և ցանկանում էր կենդանի մի վայր ստեղծել, որտեղ բոլորն աշխատանքով կզբաղված կլինեն», - ընդգծել է Նիկոլյան:

Նրա խոսքով՝ Ազնավուրի կենտրոնում թանգարանային հատվածը նվիրված կլինի արտիստի կյանքին և մշակութային ժառանգությանը: Ընտանիքը կենտրոնին կնվիրի մաեստրոյի դաշնամուրը, նրա ձայնագրությունները և անձնական իրերը:

Կենտրոնի տարածքում կստեղծվի իր տեսակի մեջ առաջին ֆրանսիական ինստիտուտը տարածաշրջանում, որը կունենա մեդիադարան, ցուցասրահ, կինոսրահ և հանգստյան գոտի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: