ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կենտրոնական-եվրոպական համալսարանը տեղափոխվում է Վիեննա

Կենտրոնական-եվրոպական համալսարանը Բուդապեշտից տեղափոխվում է Վիեննա։ Այդ մասին, ինչպես հայտնում է Euronews-ը, հայտարարել է բուհի ռեկտոր Մայքլ Իգնատյեֆը։ Վիեննայում ուսումնական գործընթացը կվերականգնվի հաջորդ տարվա սկզբին։

Ջորջ Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող բուհի խնդիրները Հունգարիայում սկսվեցին այն բանից հետո, երբ փոփոխություն կատարվեց կրթության մասին օրենքում՝ Վիկտոր Օրբոնի կառավարության նախաձեռնությամբ։ Նոր օրենքը պարտավորեցրեց Հունգարիայի տարածքում գործող արտասահմանյան բուհերին միջպետական համաձայնագիր ներկայացնել։ Սակայն երկրի կառավարությունն ընդառաջ չգնաց ամերիկյան գրանցում չունեցող այդ բուհին և պայմանագիր չկնքվեց։

Հունգարական իշխանությունները հատուկ արշավ իրականացրին «Բաց հասարակություններ հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող այս բուհի դեմ՝ այն մեղադրելով ԵՄ անդամ երկրներ միգրանտներին ներգրավելու մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: