ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը դեկտեմբերի 6-ին կմեկնի Սանկտ-Պետերբուրգ

Չնայած ՀԱՊԿ գագաթնաժողով դեկտեմբերի 6-ին չի լինելու, բայց Փաշինյանն այդ օրը կմեկնի Սանկտ-Պետերբուրգ։ Դեկտեմբերի 6-ին տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը Սանկտ Պետերբուրգում, որին նա մասնակցելու է։ Այս մասին Մասիսում քարոզարշավի ընթացքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը, հայտնում է News.am-ը:

«Ես երեկ Արենի գյուղում մեկնաբանություն եմ տվել՝ կապված ՀԱՊԿ–ի՝ դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովի հետ, բայց այդտեղ մի փոքր թյուրըմբռնում էր առաջացել իմ՝ Սանկտ Պետերբուրգ մեկնել–չմեկնելու հետ կապված։ Ես երեկ ասել էի, որ ՌԴ նախագահն ինձ հետ հեռախոսազրույցում առաջարկել է դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը չանցկացնել՝ մինչև աշխատանքային կարգով այդ հարցը չքննարկենք, բայց, միևնույն ժամանակ, դեկտեմբերի 6-ին ունենք Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու, և ես մասնակցելու եմ այդ նիստին»,– պարզաբանել է նա։ 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 5,66 կմ/ժ
    21 C°
     
    24°  11° 
    23.05.2024
    22°  14° 
    24.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: