ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հարկավոր է ուժեցաղնել սփյուռքը և առկա ներուժը ծառայեցնել Հայաստանի զարգացմանը․ նախարարի պաշտոնակատար

Մինչ օրս չեն իրականացվել սփյուռքի բազմազան օջախներում առկա ներուժի բացահայտմանն ուղղված հետազոտություններ, այդ ներուժի քարտեզագրմանն ու ներգրավմանը ուղղված աշխատանքներ, «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում նշել է ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Մխիթար Հայրապետյանը։

«Պաշտոնավարմանս առաջին իսկ օրվանից այս կետն օրակարգ ենք բերել, և պատահական չէ, որ նախարարության առաջին ծրագրերից մեկը հենց «ՆերՈՒժ» անվանվեց: Նախկին իշխանությունների կողմից ամեն կերպ Հայաստանում սփյուռքի ներկայացվածության ինստիտուցիոնալացումը կանխելու մոտեցումը ևս մերժվել է: Ծրագրում հստակորեն սահմանված է սփյուռքի ներուժը Հայաստանի կառավարման համակարգում ներգրավելու արգելքները օրենսդրական ճանապարհով վերացնելու անհարժեշտությունը, ինչի կարևորության մասին բազմիցս բարձրաձայնվել է»,- ասել է նա։ Հայրապետյանը հավելել է, որ ամիսներ առաջ ՀՀ կառավարման ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի ներգրավման անհրաժեշտությունից ելնելով՝ վարչապետի հանձնարարությամբ սփյուռքի նախարարությունը մյուս գերատեսչություններից տեղեկատվություն էր հավաքագրում՝ համապատասխան ոլորտներում այս պահին պահանջվող մասնագետների վերաբերյալ: «Այս առումով օրենսդրական նման փոփոխությունները սփյուռքի հետ հարաբերություններում օրակարգային են»,- ընդգծել է նա:

Որպես ծրագրում սփյուռքի հետ կապերի ամենաառանցքային դրույթ, նախարարի պաշտոնակատարն ընդգծել է տարբեր երկրներում հաստատված համայնքների, կազմակերպությունների, խմբերի, անհատների ղեկավարությամբ, խորհրդատվությամբ և մասնակցությամբ ներուժի վերարտադրմանն ու սփյուռքի ուժեղացմանն ուղղված ծրագրերի կազմումը։ «Այստեղ է երևում Հայաստան-սփյուռք հարաբերություններում սկզբունքների փոփոխությունը, որտեղ հստակորեն խոսվում է սփյուռքը ուժեղացնելու, պահպանելու, միևնույն ժամանակ առկա ներուժը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանը ծառայեցնելու տեսլականի մասին»,- ասել է նա։

Խոսելով հայրենադարձության մասին՝ Հայրապետյանն ուշադրություն է հրավիրել գործընթացի կազմակերպման առանձահատկությունների վրա․ «Մշակելու ենք հայրենադարձության կազմակերպման ծրագրեր, որոնք հիմնականում միտված են լինելու վերջին տասնամյակներին Հայաստանից արտագաղթած ՀՀ քաղաքացիների բարեհաջող վերահաստատմանը հայրենիքում, ինչպես նաև Հայաստանում հաստատվել ցանկացող սփյուռքահայերին քաջալերմանը» ։

Դաշինքը նաև որպես սփյուռքի ուժեղացման կարևոր գործոն առանձնացնում է «հայկական կյանքից» օտարվող և օտարված մեր հայրենակիցների վերաինտեգրումը հայկական իրականությանը: ««Մենք հավատում ենք, որ ուժեղ Հայաստանն ու ուժեղ սփյուռքը փոխպայմանավորված են. ուժեղ Հայաստան ունենալու կարևորագույն գրավականը ուժեղ սփյուռքի գոյությունն է, սակայն Հայաստանը կարևորագույն դեր կարող է և պետք է ունենա իրենց երկրներում սփյուռքի բազմազան համայնքների, կազմակերպությունների, հաստատություների ու անհատների ուժեղացման գործում»,-ասվում է ծրագրի՝ սփյուռքի հետ բաժինն ամփոփող վերջին դրույթում, որը նաև արտացոլում է Հայաստան-սփյուռք հարաբերություններում տեղի ունեցած հեղափոխության ողջ փիլիսոփայությունը»,- եզրափակել է նախարարի պաշտոնակատարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: