ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը բացառիկ է համարում Չինաստանի ղեկավարի հետ ունեցած հանդիպումը

© AP Photo, Alex Brandon

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Արգենտինայում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ G20-ի գագաթաժողովի շրջանակներում իր ունեցած հանդիպումը դեկտեմբերի 3-ին բնութագրել է որպես երկկողմ հարաբերություններում կատարված մեծ թռիչք: 

«ՉԺՀ-ի առաջնորդ Սի Ցզինպինի հետ իմ հանդիպումը բացառիկ էր: Չինաստանի հետ հարաբերությունները մեծ թռիչք արձանագրեցին դեպի առաջ»,- գրել է Թրամփն իր թվիթերի էջում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Շատ լավ բաներ են տեղի ունենում… Չինաստանը կկարողանա մեծապես շահել առևտրական գործարք կնքելու դեպքում»,- հավելել է ԱՄՆ-ի նախագահը:

Նշենք, որ ավելի վաղ Թրամփը թվիթերում գրել էր, որ Չինաստանի իշխանությունները համաձայնել են կրճատել և վերացնել ամերիկյան արտադրության ավտոմոբիլների ներկրման մաքսերը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: