ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան պահանջում է ձերբակալել Սաուդյան Արաբիայի մի շարք պաշտոնյաների. թուրքական ԶԼՄ-ներ

http://u-f.ru

Ստամբուլի գլխավոր դատախազությունը սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշքաջիի գործով պահանջել է ձերբակալել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի խորհրդականին և երկրի հետախուզության պետի նախկին տեղակալին: Այս մասին, Արմենպրես-ի փոխանցմամբ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Թուրքական լրատվամիջոցներում տարածված տեղեկության համաձայն՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման ալ Սաուդի խորհրդականն է գլխավորել ընդդիմադիր լրագրողի սպանությունն իրականացրած 18 հոգանոց հանցավոր խումբը:

 

Իսկ Սաուդյան Արաբիայի հետախուզության պետի նախկին տեղակալն էլ  այն անձն է, ով իր երկրի  իշխանությունների կողմից մեղադրվում է լրագրողի սպանության համար:

Սաուդյան Արաբիայի իշխանությունների վարկածի համաձայն՝ Խաշքաջիի սպանությունը տեղի է ունեցել հենց Ալ Ասիրիի կողմից պաշտոնական դիրքի և լիազորությունների չարաշահման և իշխանությունների հրամանը սխալ կատարելու  հետևանքով: Իսկ ըստ թուրքական ոստիկանության վարկածի` լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենքում:

Լրագրողի սպանության գործով ձերբակալվել է 18 անձ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: