ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ի իշխանությունների խնդրանքով Կանադայում ձերբակալվել Է Huawei Technologies-ի գլխավոր ֆինանսական տնօրենը

Կանադան ձերբակալել Է Չինաստանի Huawei Technologies ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Վանչժոու Մենին, որին սպառնում Է արտահանձնում ԱՄՆ՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի առևտրական պատժամիջոցների խախտման կասկածանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Globe and Mail-ը: «Վանչժոու Մենը ձերբակալվել Է դեկտեմբեի 1-ին Վանկուվերում:

ԱՄՆ-ը խնդրում Է նրա արտահանձնումը: Գրավի շուրջ լսումները նշանակված են ուրբաթ օրը»,- հրատարակությանը հայտնել Է արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչ Այան Մաքլեոդը: Ճշտվում Է, որ Մենը Huawei Technologies-ի վարչության փոխնախագահն Է և վերջինիս հիմնադիր Ռեն Չժենֆեյի հիմնադիրի դուստրը: Վանկուվերում նրա ձերբակալումը տեղի Է ունեցել ԱՄՆ-ի իշխանությունների խնդրանքով: Թերթի՝ ձերբակալմանն իրազեկ աղբյուրը հայտնել Է, որ ԱՄՆ-ի իրավապահ մարմինները պնդում են, որ Վանչժոու Մենը փորձել Է խույս տալ Իրանի դեմ ԱՄՆ-ի առևտրական բռնարգելքից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: