ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացմանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացման արարողությանը: Այն գտնվում է քաղաքի կենտրոնում` Большой проспект Васильевского острова հասցեում: Նիկոլ Փաշինյանը շրջել է հյուպատոսության նոր շենքի տարածքում՝ ծանոթացել ստեղծված պայմաններին, հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Տեղեկացվել է, որ հյուպատոսության շենքն ունի պատմական նշանակություն և կառուցվել է 1912 թվականին: Շենքը, որի տարածքը 320 քմ է, Հայաստանի հյուպատոսությանն է տրամադրվել 49 տարով` անվարձահատույց: Նոր շենքն ամբողջությամբ վերանորոգվել է տեղի հայ համայնքի միջոցներով: Հյուպատոսության նախկին տարածքը 2000 թվականին տրամադրվել էր վարձավճարով, ուներ ընդամենը 100 քմ տարածք և անհարմար աշխատանքային պայմաններ:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին հյուպատոսության նոր շենքի բացման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դա կնպաստի հայ համայնքին մատուցվող ծառայությունների բարելավմանը, հյուպատոսության արդյունավետ աշխատանքին: «Հայ ժողովուրդը ջերմ զգացմունքներ ունի Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, և նման միջոցառումներն ամրապնդում են մեր հարաբերությունները: Հույս ունեմ, որ Ռուսաստանում Հայաստանի հետ կապված նոր գրասենյակներ ևս կբացվեն, և ռուսական ներդրումները մեր երկրում կշարունակեն ավելանալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: