ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են արել կողմերին շարունակել ձեռք բերված փոխըմբռնման իրագործումը․ հայտարարություն

Միլանում դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդոությամբ։ Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Միլանում տեղի ունեցող ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի առիթով հանդիպած ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները (ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիա) և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեյարովն ու Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը համաձայնել են շարունակել աշխատանքը՝ ԼՂ հակամարտության արդար և հարատև խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ։

Համանախագահ երկրները ողջունել են սեպտեմբերին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների երկխոսությանը հետևած հրադադարի խախատումների և միջադեպերի նշանակալի կրճատումը։ Նրանք կոչ են արել կողմերին շարունակել ձեռք բերված փոխըմբռնման իրագործումը և կոնկրետ միջոցներ ձեռնարկել իրենց հանրություններին խաղաղության պատրաստելու ուղղությամբ։ Համանախագահ երկրները հույս են հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների արդյունքների վրա կենտրոնացած ինտենսիվ բարձր մակարդակի երկխոսւթյունը՝ ուղղված հակամարտության արդար և հարատև կարգավորման խթանմանը, կարող է շարունակվել մոտ ապագայում։

Ադրբեջանի արտգործնախարարը և Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ինտենսիվ կերպով աշխատելու՝ հակամարտության խաղաղ կարգավորումը խթանելու և լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Նրանք համաձայնել են այս նպատակով կրկին հանդիպել 2019թ․ սկզբին ԵԱՀԿ ՄԽ համանախագության շրջանակներում՝ բարձր մակարդակի քննարկումները նախապատրաստելու նպատակով։ Նրանք ընդգծել են համանախագահ երկրների ակտիվ ներգրավումն ու ներդրվող ջանքերը, ինչպես նաև ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործողությունները»։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: