ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լուկաշենկոն ներողություն է խնդրել Պուտինից

© РИА Новости / Алексей Никольский

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից գազի գնի շուրջ հրապարակային վեճի համար, որը նա էր սկսել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: 

Բելառուսի նախագահի խոսքով` Պուտինի հետ քննարկման ժամանակ նա իրեն ոչ կոռեկտ է պահել:

«Դրանից հետո ես ստիպված էի ներողություն խնդրել այսօրվա հանդիպումը հյուրընկալողից: Բացատրությունը շատ բուռն է եղել, բայց դուք ավելի լավ է չիմանաք այդ մասին», - հավելել է Լուկաշենկոն:

Նշենք, որ Լուկաշենկոն ասել էր, թե ռուսական գազի փոխադրման արժեքը բավականին բարձր է։ Ի պատասխան՝ ՌԴ նախագահն առաջարկել էր բանավիճել առանց մամուլի։

Միաժամանակ, Պուտինը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս տարի Բելառուսի համար ռուսական գազի գինը 129 դոլար է եղել՝ 1000 խ/մ-ի համար, իսկ 2019թ․-ին կլինի 127 դոլար, այն դեպքում, երբ Գերմանիան վճարելու է 250 դոլար։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: