ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դավիթ Տոնոյանը ՍՈՒ-25-ի կործանման պատճառների թվում չի բացառում եղանակային պայմաններն ու մարդկային գործոնը

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման պատճառների մասին դեռ ոչ մի հստակ բան չի կարող ասել, քանի որ ընթանում է նախաքննություն: Սակայն Տոնոյանը տեսնում է երկու խնդիր՝ եղանակային պայմաններն ու մարդկային գործոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Տոնոյանը նշեց ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված օդաչուների հոգեհանգստի արարողությունից հետո, լրագրողների հետ զրույցում:

«Քանի որ հիմա նախաքննություն է իրականացվում, ինքնաթիռի կործանման պատճառների մասին դեռևս ոչ մի հստակ բան չեմ կարող ասել:

Կա երկու խնդիր ՝ և՛ եղանակայինպայմանները, և՛ մարդկային գործոնը»,- նկատեց Տոնոյանը:

Անդրադառնալով լուրերին, թե պատճառը եղել է մառախուղը՝ Տոնոյանն ասաց, որ դա եղել է ռազմական նշանակության ինքնաթիռ,և դրանք կիրառվում են տարբեր եղանակային պայմաններում:

«Ես հիմա ոչ մի բան բացառել չեմ կարող:  Նախաքննությունն իրականացվում է: Մենքկորցրել ենք մեր ընկերներին, հետագայի 

համար ճիշտը պետք է պարզվի»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

Տոնոյանի խոսքով՝ վարկածները բազմաթիվ են, սակայն նեղ մասնագիտական խնդիր է, աշխատելու են փորձագետները, որպեսզի հետագայում այսպիսի միջադեպերից խուսափեն:

 



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: