ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տիգրան Աբրահամյան. Աչքի լույսի պես պետք է պահենք մեր սպաներին, ամենածանր բեռը նրանց ուսերին է

Panorama.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ: Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Հարց-Պարոն Աբրահամյան, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ։  Նրանք հույս են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ինտենսիվ, արդյունքների ուղղված, բարձր մակարդակի երկխոսությունը կնպաստի մոտ ապագայում հակամարտության արդարացի և հարատև կարգավորմանը: Ավելին՝ կոչ են արել կողմերին ժողովուրդներին պատրաստել խաղաղության: Արդյոք բանակցություններում նո՞ր շունչ եք նկատում, նոր գործընթացնե՞ր կան:
Պատասխան-Ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի նախապատրաստելու մասին համանախագահները առաջին անգամ չեն հնչեցնում: Համանախագահ երկրների ղեկավարների՝ ամենամյա համատեղ հայտարարությունում մշտապես դրա մասին կոչեր հնչեցվել են:
Ադրբեջանում պետական մակարդակով հասարակության մեջ թշնամություն սերմանելու մշտական պրոցես է, իսկ այդ պարագայում խոսել խաղաղության մասին, ուղղակի անհնար է: Դա է պատճառը, որ միջնորդների կողմից այս ուղերձը մշտապես հնչեցվում է:
Ինչ վերաբերվում է հայտարարության՝ «մոտ ապագայում հակամարտության արդարացի և հարատև կարգավորում» ձևակերպմանը, ապա մի փոքր անհասկանալի է, թե առկա  իրավիճակում ինչն է համանախագահների դրդել նման լավատեսական մեկնաբանությունների:

Հարց-Տեղեկատվություն հնչեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները բավականին երկար խոսել են, բանակցել:
Պատասխան-Անկեղծ ասած մանրամասների չեմ տիրապետում, ես մեկնաբանում են այն, ինչն իմ իրավասությունների շրջանակներում է: Ամեն դեպքում Արցախում բանակցությունների նոր շունչ չեն նկատում, նոր գործընթացներ տեսանելի չեն:

Հարց-Գանք ներհայաստանյան իրադարձություններին: Հետևո՞ւմ եք քարոզարշավի ընթացքին, ինչպե՞ս եք գնահատում:
Պատասխան-Քարոզարշավին գրեթե չեմ հետևում, մի փոքր աչքի եմ անցկացրել քարոզարշավին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի՝ զինված ուժերին վերաբերող դրույթները:

Հարց-Ունե՞ք գնահատականներ:
Պատասխան-Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, զինված ուժերին, նրա զարկերակին քչերն են տիրապետում:
Պետք է խորը ուսումնասիրել և հստակ հասկանալ, որոնք են զինված ուժերի հիմնական մարտահրավերները, որոնք են առաջնահերթությունները, ունենալ ժամանակացույց՝ հնարավորինս արագ ու էֆեկտիվ հասնելու նախօրոք սահմանված բարձր նշաձողին:
Աչքի լույսի պես պետք է պահենք մեր սպաներին, ամենածանր բեռը նրանց ուսերին է: Իրենց ծառայությամբ նրանք երբեք մեզ չեն հիասթափեցրել, մնում է մենք էլ որպես հասարակություն, որպես պետություն արժանին մատուցենք նրանց՝ մշտական ուշադրությամբ, նրանց համար նախատեսված հատուկ ծրագրերով արժանապատիվ կյանք ապահովենք սպայական ընտանիքների համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: