ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կանզասում դեկտեմբերի 7-ը հայտարարվել է Սպիտակի երկրաշարժի հիշատակի օր

ԱՄՆ Կանզասի նահանգապետ Ջեֆ Քոլյերը դեկտեմբերի 7-ը հայտարարել է Սպիտակի երկրաշարժի հիշատակի օր․ տեղեկացնում է NEWS.am-ը՝ հղում անելով Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը։

Հռչակագրի տեքստը․

«Կանզաս նահանգ

նահանգապետի հռչակագիրը․

ՔԱՆԶԻ 30 տարի առաջ՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41, տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը, որը պատճառեց աննախադեպ ավերածություններ՝ կործանարար վնաս հասցնելով ավելի քան երեք հազար քառակուսի կիլոմետր տարածքի, 21 քաղաքների և շրջանների, 342 գյուղական համայնքի, և

ՔԱՆԶԻ այս աղետի հետևանքները ահռելի էին և դրա հետևանքով ավելի քան 25.000 մարդ զոհվեց, 100.000-ից ավել մարդ վիրավորվեց և ավելի քան 50.000 մարդ տեղահանվեց, և

ՔԱՆԶԻ հայ ժողովուրդը զարմանալի քաջություն և անհավանական պահվածք ցուցաբերեց այդ օրերին՝ հաղթահարելով ամենասարսափելի հանգամանքները, և

ՔԱՆԶԻ Միացյալ Նահանգները այն ժամանակ, ինչպես և Կանզասը հիմա կանգնած են Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի կողքին ամենուր, և

ՔԱՆԶԻ մենք հիշում ենք այս ողբերգությունը, որպես իրադարձություն, որը փոխեց այն բոլոր մարդկանց կյանքերը, որոնց վրա այն անդրադարձավ,

ՈՒՍՏԻ ԱՅԺՄ, ԵՍ՝ ԿԱՆԶԱՍ ՆԱՀԱՆԳԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ՋԵՖ ՔՈԼՅԵՐՍ՝ ևս մեկ անգամ հաստատելով Կանզաս նահանգի նվիրվածությունը Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին ամենուր, սույնով հռչակում եմ 2018թ դեկտեմբերի 7-ը Սպիտակի երկրաշարժի հիշատակի օր Կանզասում և կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին միանալ հիշատակի այս տուրքին: Մեր նահանգը և հայ ազգը միասին են համագործակցում խաղաղություն, բարօրություն և ազատություն ապահովելու համար:

ՍՏՈՐԱԳՐՎԱԾ Է՝ Տոպիկա քաղաքի Կապիտոլում Նահանգի մեծ կնիքի տակ 2018թ նոյեմբերի 28-ին»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: