ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հարձակվողական զենքերի վաճառքը և մատակարարումը նպաստում են ուժի և դրա սպառնալիքի կիրառմանը. Մնացականյան

«Երեսուն տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ոտքի ելավ սկսելու մեր նոր պայքարն ընդդեմ պատմական անարդարության և հանուն ինքնորոշման, մարդկային արժանապատվության և ազատության: Մարդու հիմնարար այս իրավունքների մերժումը և նրանց խաղաղ նկրտումների դեմ ուժի կիրառումը հակամարտության սկզբնապատճառն է: Կենսական սպառնալիքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքին և անվտանգությանը ընկած է հակամարտության հիմքում»,- այս մասին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ ԵԱՀԿ 25-րդ նախարարական խորհրդի նիստին իր ելույթի ընթացքում, հայտնում է Panorama.am։

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ Մնացականյանի խոսքով, Հայաստանի նոր կառավարությունը վճռականորեն վերահաստատել է իր հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

«Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունը չի ազդել խաղաղ գործընթացի վրա, և նախորդ յոթ ամիսների ընթացքում մենք ակտիվորեն ներգրավված ենք եղել հանդիպումների և քննարկումների մեջ: Սեպտեմբերի վերջին Դուշանբեում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև հանդիպման ընթացքում ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ իրավիճակի սրման վտանգների նվազեցման, հրադադարի ամրապնդման և կողմերի միջև օպերատիվ կապի հաստատման վերաբերյալ։

Վեց ամիսների ընթացքում արդեն երրորդ անգամ հանդիպեցի իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ, և մենք համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկանք: Անշուշտ ոգևորիչ է, որ մեզ հաջողվեց համաձայնության գալ ընդհանուր տեքստի շուրջ: Այն վերահաստատում է Դուշանբեում ձեռք բերված փոխըմբռնումը կյանքի կոչելու կարևորությունը՝ ինտենսիվորեն աշխատելու հակամարտության գոտում լարվածության հետագա թուլացման և ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ»,-  նշել է արտգործնախարարի պաշտոնակատարը։:

Մնացականյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է, որ վտանգի նվազեցման միջոցներն ուժեղ աջակցության արժանանան ԵԱՀԿ բոլոր անդամ պետությունների կողմից. «Հարձակվողական զենքերի վաճառքը և մատակարարումը նպաստում են ուժի և դրա սպառնալիքի կիրառմանը։ Բոլոր ներգրավված անդամ պետությունները պետք է վերանայեն իրենց այս գործելաոճը։ Այն, ինչ ոմանք ներկայացնում են որպես գործարք, մեր ժողովրդի համար մահացու զենք է:

Հակամարտության, և հետևաբար դրա հանգուցալուծման առանցքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: