ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցով ոչ մի որոշման չեն հանգել․ Փաշինյան

ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով. ՀԱՊԿ-ի նիստ տեղի չի ունեցել և դրանով ամեն ինչ ասված է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, իր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման խնդրին, հայտնում է News.am-ը:

Նրա խոսքով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցով ոչ մի որոշման չեն հանգել։ Բելառուսի նախագահի հայտարարությանը, թե խնդիրը նշանակումը մինչև տարեվերջ կլինի, Փաշինյանը հակիրճ արձագանքեց. «Կտեսնենք»։

Դիտարկմանը, որ Բելառուսը պնդում է, թե որոշումն արդեն կայացվել է, Փաշինյանը հարցադրմամբ պատասխանեց. «Որտե՞ղ է կայացվել։ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, և ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ է տեղի ունեցել, ՀԱՊԿ-ի նիստ տեղի չի ունեցել, և դրանով ամեն ինչ ասված է»։

Ըստ նրա՝ ՀՀ-ն իր դիրքորոշումն ասել է, և ինքն ասել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ամենակարևոր հարցը չի, որովհետև, այսպես թե այնպես, ՀՀ ժամկետը պիտի սպառվի. «Ենթադրենք՝ Խաչատուրովն էս պահին էր, 20 թ. էլ Խաչատուրովը չի, դա՞ է պրոբլեմը։ Շատ ավելի լուրջ պրոբլեմներ կան, որոնք շատ լուրջ ձևով քննարկվում են և ԵՏՄ խորհրդի նիստում էլ շատ լուրջ ձևով քննարկվել են»։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: