ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը նշեց ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցածր ցուցանիշի իր պատճառները

ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների սակավ մասնակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը կապում է մի քանի պատճառների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Փաշինյանը:

«Եկեք մոնիտորինգ անենք վերջին 15 տարվա մամուլը, տեսնենք ,թե վերջին ընտրություններից հետո ինչ է ասում ընդդիմությունը, ինչ է գրում մամուլը ու ինչ է ասում քաղհասարակությունը: Ասում են, որ իշխանությունը միշտ ունի մի քանի հարյուր հազարանոց ռեսուրս, որը միշտ օգտագործում է. դա բացակա ընտրողներն են, մահացած ընտրողներն են, բացի այդ՝ այս ընտրություններում մարդիկ ոչ թե քաղաքացիներին բերման են ենթարկել ընտրությունների, այլ քաղաքացիներն իրենց կամքով գնում են ընտրությունների: Ես նաև խնդիր էի տեսնում, որ մարդիկ ինտրիգ չէին տեսնում այս ընտրություններում»,- ասաց  Փաշինյանը:

ԿԸՀ-ի նախնական տվյալներով ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.63%-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: