ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ

Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: ԱԺ նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Դեկտեմբերի 10-ը մեզ համար այլևս դարձել է ազատ ապրելու, հայրենի հողը պաշտպանելու և ժողովրդավարական պետություն կառուցելու հաստատակամության ու անկոտրում կամքի խորհրդանիշ: Եվ միաժամանակ դարձել է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման ու բարձր իրավագիտակցության խորհրդանիշ:

Պետական անկախության մասին հանրաքվեն և Արցախի Մայր օրենքի ընդունումը կանխորոշեցին երկրի հետագա ընթացքն ու զարգացման ուղին:

Որքան դժվարին և մեծ վտանգներով լի ժամանակներում կատարվեց դեկտեմբերի 10-ի վճռորոշ ու գիտակցված ընտրությունը, այնքան էլ դժվարին տարիներ ապրեցինք այն պաշտպանելու և հռչակված արժեքները կյանքի կոչելու համար: Ու այսօր հետադարձ հայացք նետելով Արցախի Հանրապետության ստեղծման ու կայացման պատմությանը` ևս մեկ անգամ արժանին մատուցենք բոլոր նրանց պայծառ հիշատակին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին մեր երազած երկիրն ու հասարակարգը կառուցելու սրբազան գործին:

Սիրելի արցախցիներ, 

ևս մեկ անգամ շնորհավորելով այս նվիրական տոնի առթիվ` ցանկանում եմ ձեզ նորանոր հաջողություններ պետականաշինության, օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործման, ժողովրդավարության ամրապնդման և տնտեսության զարգացման ասպարեզներում:

Մաղթում եմ խաղաղություն, առաջընթաց և բարօրություն»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: