ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել աշխատել Հայաստանի նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ

Եվրամիությունը Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարևոր քայլ է համարում երկրում ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման տեսանկյունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների հարցերով խոսնակ Մայա Կոսիյանչիչի հայտարարության մեջ:

«Ինչպես նշվում է Միջազգային դիտորդական առաքելության հայտարարության մեջ՝ այս ընտրություններն անց են կացվել` «հարգելով հիմնարար ազատությունները և վայելել են լայն հանրության վստահությունը, ինչը պետք է պահպանվի առաջիկա ընտրական բարեփոխումների ժամանակ»: Եվրամիությունը հանձնառու է Հայաստանի կայուն, ժողովրդավարական ու բարգավաճ ապագային»,- ասվում է հայտարարության մեջ: ԵՄ-ն ակնկալում է շարունակել ջանքերը՝ հանուն երկրի ապագա ժողովրդավարացման ու արդիականացման:

«Մենք ակնկալում ենք աշխատել ժողովրդավարական ընտրված նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ՝ խորացնելու մեր քաղաքական ու տնտեսական հարաբերությունները՝ հիմնված ԵՄ- Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի հանձնառությունների վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: