ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիոնում կալանավորվել է հայերից, վրացիներից ու ադրբեջանցիներից կազմված հանցավոր խմբավորում

НТВ

Ֆրանսիական ոստիկանությունը Լիոնում կալանավորվել է հայերից, վրացիներից ու ադրբեջանցիներից կազմված հանցավոր խմբավորման անդամներին։ Խմբավորումը, որը 22 անդամ է ունեցել, գործել է Ֆրանսիայի ու Բելգիայի տարածքում։

Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան` հղում կատարելով Վրաստանի ոստիկանության պաշտոնական կայքին` նշելով, որ խմբավորման անդամները ձերբակալվել են դեկտեմբերի 10-ին Լիոնում անցկացված, «VORS 69-01» կոչվող հատուկ օպերացիայի ընթացքում։ Նրանցից երկուսը վրացի «օրենքով գողեր» են։ Կասկածյալները թալանելու համար նախապես ընտրել են թիրախային բնակարանները, մշակել հանցավոր պլանը և գործի անցել։

Նրանք նաև ավտոմեքենաներ են գողացել, կեղծ փաստաթղթեր պատրաստել և վաճառել թմրամիջոցներ։

Հատուկ օպերացիային մասնակցել են Ֆրանսիայի, Բելգիայի և Վրաստանի ավելի քան 300 իրավապահներ։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: