ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում մտադիր չեն առանց նախապայմանների հարաբերություն հաստատել Հայաստանի հետ. հայտարարություն

«Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը նախևառաջ պետք է դուրս գա ադրբեջանական օկուպացված  հողերից», - գրում է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը` նշելով, որ այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահականից՝ ի պատասխան իրենց հարցմանը, փոխանցում է Ermenihaber-ը: 

Ադրբեջանական կողմը նման հարցում էր արել Թուրքիայի նախագահականին այն բանի կապակցությամբ, որ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշնինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, թե Երևանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Անկարայի հետ՝ առանց ղարաբաղյան հարցում նախապայմանների։

«Թուրքիան կողմնակից է, որ տարածաշրջանում տիրի կայունություն և խաղաղաղություն, իսկ առանց ադրբեջանական հողերի ազատագրման հնարավոր չէ դրանց հասնել»,- ասվել է Թուրքիայի նախագահականի հայտարարության մեջ։

Ընդգծվել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային ուղղված պահանջներից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: