ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի անվամբ փակուղի անվանակոչվեց Երևանում

Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղին  անվանակոչվեց իրավագետ, «ցեղասպանություն» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի անվամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փողոցի անվանակոչման հանդիսավոր արարողությանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ռաֆայել Լեմկինի անվան փողոց ունենալու մասին որոշումը կայացվել է ավագանու նիստի ժամանակ: «Մի քանի տարբերակ է քննարկվել և ընտրվել է հենց այս փողոցը: Կարծում եմ շատ ճիշտ փողոց է ընտրվել մեծանուն Լեմկինի անվամբ վերանվանելու համար»,- ասաց նա:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգի խոսքով՝ Ռաֆայել Լեմկինը տեսել և զգացել է ցեղասպանությունը և մշակել  եզրույթը: «Այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում այն մարդուն, ով իր կյանքը նվիրեց միջազգային իրավական փաստաթղթի ստեղծմանը»,- ընդգծեց նա՝ շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին փողոցը Լեմկինի անվամբ անվանակոչելու համար:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն էլ հավելեց, որ 70 տարի առաջ այս օրերին միջազգային հանրությունը համախմբվեց ընդունելու համար մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, և այդ իրադարձությունից մեկ օր առաջ էլ ընդունվեց ցեղասպանության կանխարգելման և պատժի միջազգային կոնվենցիան:Церемония открытия улицы имени Рафаэля Лемкина в Ереване (11 декабря 2018). Еревaн
«Այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում մի մարդու, ով մեծ ծառայություններ է ունեցել այս ոլորտում, և հարգում ենք նրա թողած ժառանգությունը: Որպես Լեհաստանում մեծացած, հրեական համայնքի ներկայացուցիչ, նա դարձավ նացիզմի դեմ պայքարի կարևորագույն ներկայացուցիչներից մեկը»,- ներկայացրեց Շոմբի Շարփն՝ ընդգծելով, որ  Լեմկինը մարդ էր, ով խորապես ազդված էր զանգվածային բնաջնջումներից և Հոլոքոստից և մասնակցել էր ցեղասպանության կոնվենցիայի նախագծմանը, ինչը հանդիսանում է ՄԱԿ-ի նախաձեռնած կարևորագույն իրադարձություններից մեկը:
Photo - Sputnik

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: