ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը

Մոսկվայում քննարկվում է լեգենդար հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանի տեղադրման վայրի ընտրության հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը, շանսոնյեի երաժշտական ստեղծագործությունները, հնարավոր է, շուտով հնչեն Զամոսկվորեչիեում գտնվող Մոսկվայի երաժշտության միջազգային տանը, եթե հուշարձանը տեղակայվի հաստատության բակում:

Քաղաքի իշխանությունները դեռևս հարցում են անցկացնում բնակիչների շրջանում, թե որտեղ ավելի լավ կլինի տեղադրել Ազնավուրին նվիրված հուշարձանը:

Ինչպես պարբերականին հայտնել է ՌԴ-ում Ջավախքի սփյուռքի նախագահ Աղասի Արաբյանը, Մոսկվայի Քաղաքային դումայում հավանության է արժանացել հուշարձանը մայրաքաղաքի կենտրոնում տեղադրելու միտքը: Սակայն, հուշարձանի տեսքը որոշելու համար պետք է նախ ընտրվի համապատասխան վայրը: «Հուշարձանը պատրաստվելու է բրոնզից: Քանդակը կկառուցվի հայ համայնքի միջոցներով: Ազնավուրը ողջ մանկությունն անցկացրել է ռուսական միջավայրում, նրա ծնողները խոսել են ռուսերեն, և նա շատ էր սիրում այցելել Մոսկվա: Այդ հուշարձանը կդառնա ռուս-ֆրանսիական, ռուս-հայկական և, ընդհանրապես, բազմազգ բարեկամության խորհրդանիշ»,- նշել է Արաբյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: