ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աղոթում ենք, որ Աստված Ձեզ շնորհի իմաստնություն և համբերություն. Երուսաղեմի պատրիարքը՝ Փաշինյանին

Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը շնորհավորական նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքը ղեկավարող Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Այս մասին հայտնում է News.am-ը

«Հայ ժողովուրդը ազատ և ժողովրդավար կերպով կազմակերպված այս ընտրությանն իր վստահության քվեն տվեց Ձեզ և Հայաստանի Հանրապետությունն առաջիկա հինգ տարիներին կառավարելու ծանր պարտականությունը դրեց Ձեր ուսերին:

Աղոթում ենք, որ Աստված Ձեզ շնորհի իմաստնություն և համբերություն, որպեսզի կարողանաք հաղթահարել Հայաստանի Հանրապետության ու Արցախի առջև ծառացած անվտանգության, տնտեսական մարտահրավերները և մեր բազմաչարչար ժողովրդի համար ապահովեք արժանավայել ու բարեկեցիկ կյանք»,- ասվում է Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: