ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տղամարդկանց մեծ մասը պատրաստ չէ հարաբերություն հաստատել կայացած կանանց հետ. Յանա Եգորյանն` անձնական կյանքի մասին

Фото: Григорий Сысоев / РИА Новости

Ռուսաստանցի սուսերամարտիկ, օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը խոստովանել է, որ հիմա ոչ ոքի հետ չի հանդիպում։ Շրջապատում տղամարդիկ կան, բայց նրանք կա՛մ զբաղված են, կա՛մ դուր չեն գալիս Յանային։ Այս մասին նա ասել է «Մատչ ՏՎ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: 

«Ես ազատ կին եմ։ Մատիս մատանի չկա։ Ոչ մեկի հետ հարաբերությունների մեջ չեմ», - խոստովանել է աղջիկը։

Նա ասել է, որ նախկինում հարաբերություններ ունեցել է, սակայն այն «հեփի էնդ» չի ունեցել։

«Ցավալի է, բայց հիմա տղամարդկանց մեծ մասը պատրաստ չէ հարաբերություններ ունենալ ինքնուրույն, կայացած կանանց հետ», – բողոքում է Եգորյանը։

Նա ընդգծում է, որ տղամարդկանց մեծ մասը կարծում է, որ կինը պետք է տանը նստի ու ճաշ պատրաստի, բայց մարզիկի համար ինքնուրույնությունը շատ կարևոր է։

«Ես պետք է իմանամ, որ կյանքում ինչ էլ պատահի, պետք չէ որևէ մեկի վրա հույս դնել։ Կա տղամարդկանց մի տեսակ, որ դա չի սիրում։ Նրանք ուզում են զգալ իրենց իշխանությունը», - վստահ է Յանան։

Նրա կարծիքով` նման տղամարդիկ իրենց դրամապանակից բացի ուրիշ ցույց տալու բան չունեն։

«Տղամարդիկ շատ են, իսկ իրական տղամարդիկ` քիչ», – վստահ է Յանան։



Հոբբիի ու ծննդավայրի մասին

Սուսերամարտիկը ծնվել է Թբիլիսիում 1993 թվականին։ Դժվար տարիներ էին, Երևանում սնունդի պակաս կար, ծնողները Նոր տարուց առաջ մեկնեցին Թբիլիսի։

«Պարզվեց, նրանք ստիպված են մի փոքր երկար մնալ, քանի որ ես չդիմացա ու լույս աշխարհ եկա», – ասում է Յանան։

Մի անգամ դպրոցում իրենց դասարան եկավ մարզիչ Սերգեյ Սյոմինը։ Նա երեխաների էր հավաքագրում, ու քանի որ Յանայի ընտանիքը շատ խիստ էր, սուսերամարտը տնից դուրս գալու առիթ էր։

«Մենք դասարանով որոշեցինք սուսերամարտի գնալ։ Օրեցօր բոլորը դուրս էին գալիս, իսկ ես մնացի, արդյունքում այդպես պատահաբար «հանդիպեցի» սպորտին», – ասել է հայտնի սուսերամարտիկը։

Յանա Եգորյանն օլիմպիական կրկնակի չեմպիոն է։ Նա ստացել է նախագահի մրցանակ ու նոր BMW X6։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: